Նախընտրական քարոզարշավը նման է «Միսս և Միստր Հայաստան» մրցույթին. Արամ Գյուրջյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանի կարծիքով նախընտրական քարոզչությունում կուսակցությունները հիմնական շեշտը դնում են առաջնորդների PR-ի վրա և տպավորություն է ստեղծվում է, թե «Միսս և Միստր Հայաստան» մրցույթ է անցկացվում։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ դա միտումնավոր է արվում և նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել կուսակցության գաղափարախոսությունից և ծրագրերից.
«Առանձին անհատների PR-ի վրա է դրվում հիմնական շեշտը, որը հասարակության ուշադրությունը շեղում է բովանդակությունից և ծրագրերից»,– ասաց նա:
«Այնպիսի տպավորություն է, որ «Միսս և Միստր» Հայաստան մրցույթն է անցկացվում: Քաղաքական գործիչներին «ռասկրուտկա» են անում, ինչպես շոու–բիզնեսի ներկայացուցիչներին»,- ավելացրեց Արամ Գյուրջյանը:
Սակայն նրա կարծիքով սա ռումբի էֆֆեկտ կարող է ունենալ, երբ ժողովրդի ակնկալիքները չհապատասխանեն իրականության հետ:









