«Գյունտեր Գրասս» մրցանակի դափնեկիրը հրաժարվել է մեկնել Գերմանիա և ստանալ մրցանակը

14:21 • 14.04.12

Ամերիկյան գրող Դեյվ Էգգերսը հրաժարվել է մեկնել Գերմանիա, որտեղ ապրլի 13-ին պետք է մասնակցեր Albatros մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է «Գյունտեր Գրասսի» հիմնադրամի կողմից, այս մասին հաղորդում է lenta.ru-ը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:

Էգգերսի գրքերի հրատարակմամբ զբաղվող գերմանական հրատարակչություն պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ գրողը չի ցանկացել մասնակցել մրցանակաբաշխությանը Նոբելյան դափնեկիր Գյունտեր Գրասսի հակաիսրայելական բանաստեղծության հետ կապված պատմության պատճառով:

Էգգերսի կարծիքով՝ նրան ցանկացած պարագայում կխնդրեին մեկնաբանել այս իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի և Իրանի հարաբերությունները, չնայած նրա այցի իրական նպատակը Կատրին փոթորիկից առաջ և հետո ամերիկացիների կյանքի նկատմամբ ուշադրություն հրավիրելն էր:

Դեյվ Էգգերսի «Zeitoun» գիրքը պատմում է ամերիկա-սիրիական մի գործարարի մասին, ում մեղադրում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ։ Ընդ որում՝ գրքի իրադարձությունները ծավալվում են փոթորիկի ֆոնին վրա: