Ադրբեջանում պայթել է Բաքու-Մոզդոկ գազամուղը
Ադրբեջանում՝ Շամախի շրջանում, Բաքու-Մոզդոկ գազամուղի պայթյուն է տեղի ունեցել: Դրան հաջորդած հրդեհն արդեն մարված է, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Ալտիչագ-Ագսու 1200 մմ տրամագծով գազամուղի 21-րդ կիլոմետրում՝ լեռնային տեղանքում, ժամը 22:50-ի սահմաններում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Դրան հաջորդել է հրդեհը, որի կրակի բարձրությունը հասել է 150 մետրի»,- ասվում է պաշտոնական հաղորդագության մեջ:
Գազամուղի երկու կողմերից դադարեցվել է գազի հոսքը, և 2 ժամում այրվել է խողովակում եղած վառելիքը:









