Bee Gees խմբի երաժիշտը կոմայի մեջ է

17:06 • 14.04.12

Բրիտանական Bee Gees խմբի երաժիշտ Ռոբին Գիբբը կոմայի մեջ է ընկել, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը։ 

Անցյալ տարվա վերջին նրա մոտ քաղծկեղ էր հայտնաբերվել, իսկ վերջին ամիսների ընթացքում նա քիմիոթերապիայի ինտենսիվ կուրսեր է անցել և լուրեր կային, որ նա սկսել է ապաքինվել:

Հիմա, սակայն, բժիշկները չեն բացառում, որ նոր ուռուցք է առաջացել: Չի բացառվում, որ ախտահարվել է նաև նրա ուղեղը: Մասնագետները նրա վիճակը ծանր են գնահատում։

Ռոբին Գիբբը չէր կարողացել մասնակցել հինգշաբթի օրը տեղի ունեցած The Titanic Requiem դասական ալբոմի շնորհանդեսին, որը նվիրված է «Տիտանիկ» նավի ուղևորների զոհերի հիշատակին:

Հիվանդանոցում նրա կողքին են կինը, երեք երեխաներն ու եղբայրը: