Բելառուսի ընդդիմադիր, նախկին նախագահի թեկնածու Սաննիկովը ազատ է արձակվել

23:58 • 14.04.12

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահի թեկնածու Անդրեյ Սաննիկովը Վիտեբսկի շրջանի կալանավայրից ազատ է արձակվել, հաղորդում է BBC գործակալությունը:

Լուկաշենկոյի նախկին մրցակցին դատարանը մեղավոր էր ճանաչել 2010թ. դեկտեմբերին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ և 5 տարի ազատազրկման էր դատապարտել:

Նախորդ տարվա վերջին Անդրեյ Սաննիկովը նախագահի անունով ներման խնդրագիր էր ուղարկել:

Ինչպես պնդում է նրա կինը` Իրինա Խալիպը, իր ամուսինը դա գրել էր ճնշման ներքո: Կտտանքների և սպառնալիքների տակ: