Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ։
Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների,այդ խախտումների ժամանակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական զորքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ ադրբեջանական օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի, նշվում է ՊԲ հաղորդագրությունում:









