Գիտաժողով Մարսելում` նվիրված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պաշտպանությանը
Ֆրանսիայի Մարսել քաղաքում ապրիլի 16-ին գիտաժողով կանցկացվի՝ նվիրված Ցեղասպանության ժխտողականության օրինագծի պաշտպանության իրավական միջոցներին։
Գիտաժողովը, որը կազմակերպում է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ասամբլեան, կվարի Արմենակ Աբրահամյանը՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահը:
Գիտաժողովին կմասնակցում է Ֆիլիպ Գրիգորյանը, ով Մարսել քաղաքի փաստաբան է և Եվրոպայում եւ Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտողականության խնդիրներով մասնագետ:
Գիտաժողովը տեղի կունենա Մարսելի Սուրբ Սահակ եւ Սուրբ Մաշտոց Թարգմանչաց եկեղեցու սրահում:









