Զինված հարձակում թուրքական դատարանի մոտ

14:18 • 14.04.12

Թուրքիայի Քարաման նահանգի դատարաններից մեկի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, այդ թվում` 2 ոստիկան:

Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, հարձակումն իրականացնողների ինքնությունը դեռևս պարզ չէ:

Բժիշկները վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը ծանր են գնահատել:

Նախաքննությունը շարունակվում է: