Եկատերինբուրգում A320 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

13:56 • 14.04.12

 «Չեխական ավիաուղիներին» պատկանող A320 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, տեղեկացնում է «Լայֆ Նյուզը»։

Ըստ պարբերականի՝ որոշ տեխնիկական անսարքությունների պատճառով, ինքնաթիռի հրամանատարը հարկադրված վայրէջք է կատարել։

Ինքնաթիռը Նիժնի Նովգորոդից ուղևորվելիս է եղել Պրահա։

Ինքնաթիռում մոտ 100 ուղևոր է եղել։ Թեև ոմանք անհանգստացել են, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։