Կոլումբիայի մայրաքաղաքում 2 պայթյուն է որոտացել
Համաամերիկյան գագաթնաժողովի նախօրեին երկու պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, տեղեկացնում է «ԲիԲի Սին»։
Ըստ տեղի Ոստիկանությանը տվյալների՝ պայթյունների հետևանքով զոհեր չեն գրանցվել, միայն մի քանի մոտակա տների պատուհաններ են կոտրվել։
Պայթյունը որոտացել է ամերիկյան դեսպանատան և գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Նշենք, որ վաղը կայանալիք Համաամերիիկյան գագաթնաժողովին պետք է մասնակցեն 34 պետությունների ղեկավարներ։









