Պետք է ապրենք մի համակարգում, որ ՀՀ քաղաքացին իրեն փոքր մարդ չհամարի. ՀԴԿ անդամ
Եթե մարդ ասում է, որ ինքը փոքր մարդ է այս երկրում, սա շատ բան է ասում մեր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Այսպես է կարծում Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ, Արամ Գյուրջյանը:
«Սա խայտառակություն է, բայց համատարած երևույթ է: Մենք պետք է ապրենք այնպիսի համակարգում, որ հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող լինել փոքր մարդ իր երկրում»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց Գյուրջյանը:
Նրա խոսքով, եթե այս բարոյահոգեբանական խնդիրները չլուծվեն, ապա Հայաստանում որևէ բնագավառում հաջողություններ չեն կարող լինել:
Նրա կարծիքով՝ քաղաքացուն նման հոգեբանության պատճառը նաև պետության և պաշտոնյանների վերաբերմունքն է, երբ «չինովնիկը անգամ չի առնում քաղաքացու բարևը` վստահ լինելով իր անպատաժելիության մեջ»:
«Ոհմակային մտածողությունը բերել է նրան, որ մեր քաղաքացիները լիովին հուսալքված են և չեն հավատում իրենց ուժերին:
ՀԴԿ անդամը անհրաժեշտ է համարում համակարգային փոփոխությունները, հակառակ դեպքում՝ նա վտանգ է տեսնում բարոյալքված հասարակության կողմից հատկապես ընտրությունների ժամանակ: Նրա կարծիքով բարոյահոգեբանական ճգնաժամն էր պատճառը, որ շատ երկրներում հեղափոխություններ եղան:









