Մակեդոնիայում կարող է ազգամիջյան հակամարտություն վերսկսվել. ՆԳՆ
Մակեդոնիայի ՆԳՆ ղեկավար Գորդանա Յանկուլոսկայան այսօր նախազգուշացրել է երկրում ազգամիջյան հողի վրա նոր ընդհարումների առաջացման վտանգի մասին, որը կարող է վերսկսվել հինգշաբթի տեղի ունեցած 5 էթնիկ մակեդոնացիների սպանության միջադեպից, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Էթնիկ մակեդոնացի 5 մարդ էր սպանվել անհայտ անձանց կողմից Սկոպյեից ոչ հեռու` Ժելեզարսկի լճի մոտ: Սպանվածներից 4-ը 20 տարեկան էին, հինգերորդը 45 տարեկան: Երիտասարդ տղաների ձեռքերը կապված էին մեջքի կողմում, իսկ դիակները շարված մեկը մյուսի վրա: Հինգերորդ սպանվածը հայտնաբերվել էր դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա: Նա, ենթադրաբար, պատահաբար ականատես է դարձել ոճրագործությանը:
Սերբիայի արտգործնախարար Վուկ Երիմիչը տեղի ունեցածի կապակցությամբ այսօր հայտարարել է. «Նմանատիպ միջադեպերը Բալկաններում հեշտությամբ կարող են վերաճել շատ ավելի լուրջ իրադարձությունների»:









