Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

13:40 • 14.04.12

Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունները, որոնք, ըստ դիվանագետների, որևէ էական լուծում չեն տա խնդրին, գրում է The Jerusalem Post-ը:

Սակայն որոշ դիվանագետներ էլ լիահույս են, որ բանակցությունների նոր փուլը, որն առաջինն է վերջին 15 ամիսների ընթացքում, հնարավորություն է ընձեռնում վերսկսել երկխոսությունը և կանխել Իսրայելի հնարավոր հարձակումն Իրանի վրա:

Նշենք,որ Արևմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը պնդում է ,որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։