Երուսաղեմում վառվել է բարեբեր կրակը

17:25 • 14.04.12

Այսօր (Ավագ շաբաթ) Երուսաղեմում հազարավոր ուխտագնացներ հետևել են Տիրոջ գերեզմանի տաճարում բարեբեր կրակի հայտնվելու:

Սուրբ կրակը հայտնվել է տաճարի խորանում Երուսաղեմի Թեոփիլոս պատրիարքի աղոթքի ժամանակ, ինչպես դա տեղի է ունենում ամեն տարի՝ ուղղափառ եկեղեցում Զատիկի տոնի նախօրեին:

Կրակի վառվելուց հետո պատրիարքը այն փոխանցել է հավատացյալներին, որոնք դրանից վառել են Հիսուսի տարիքը խորհրդանշող՝ 33 մոմերից բաղկացած մի տրցակ:

Ուխտագնացները բարեբեր կրակով լվացել են իրենց դեմքերը և գլուխները, քանի որ առաջին րոպեներին կրակը չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը:

Սուրբ կրակից հավատացյալները վառել են ճրագներ՝ կրակը տուն հասցնելու նպատակով: