Մինսկ-Վիլնյուս ավտոբուսում հակատանկային ական է հայտնաբերվել

22:31 • 14.04.12

Այսօր առավոտյան Մինսկից Վիլնյուս ժամանած երթուղային ավտոբուսի մեջ հզոր պայթուցիկ սարք է հայտնաբերվել:

Լիտվայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով, հակատանկային ականը գտնվել է ավտոբուսի բեռնախցիկում, պայուսակի մեջ:

Ոստիկանության վարկածով, վտանգավոր բեռը Մինսկից ուղարկվել է Վիլնյուս, որտեղ այն պետք է վերցներ ենթադրաբար Բելառուսի քաղաքացի` մի երիտասարդ տղամարդ:

Ականը ավտոբուսի վարորդն է հայտնաբերել և ոստիկանություն է ահազանգել:

Պայթյունի վտանգից ելնելով` Վիլնյուսի ավտոկայարանը շրջափակվել է, մարդիկ տարհանվել են: Դեպքի վայր ժամանած սակրավորները վտանգը չեզոքացրել են՝ ականից պայթուցիչը հեռացնելով: