Մակեդոնիայում 5 մարդ է սպանվել. պատճառը հայտնի չէ

10:52 • 14.04.12

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի հարևանությամբ գտնվող լճի ափին գտնվել է տղամարդու 5 դիակ, որոնցից չորսը 18-30 տարեկան են, իսկ մյուսը`40, հաղորդում է «Բի Բի Սի»-ն:

Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դիակների վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ, իսկ հանցագործության վայրում գտնվել են փամփուշտներ և արյան հետքեր:

Սպանությունների դրդապատճառը դեռ հայտնի չէ: Սակայն ենթադրվում է, որ տվյալ սպանությունները ինչ–որ կապ ունեն անցյալ ամիս Մակեդոնիայի սլավոներեն խոսող մեծամասնության և փոքրամասնություն կազմող էթնիկ ալբանացիների միջև տեղի ունեցած բախումների հետ:

Դեպքից հետո հարյուրավոր տեղացի բնակիչներ հավաքվել են`պահանջելով անհապաղ հետաքննություն անցկացնել: