«Միավորված հայերը» «երրորդ ուժ» ասելով հասկանում են պետականամետ և օրենքի ստրուկ
Ընտրությունների քարոզարշավի սկսվելուն պես ակտիվ գործունեություն է ծավալել նաև «Միավորված հայեր» կուսակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Միավորված հայեր» կուսակցության անդամ Գայանե Անդրեասյանը:
«Մենք էլ բոլորի նման բացել ենք մեր կուսակցության նախընտրական շտաբները տարբեր քաղաքներում և բնակավայրերում, ինչպես նաև ունենք շրջիկ խմբեր, ովքեր ագիտացիա են անում»,- ասաց Գայանե Անդրեասյանը:
Վերջինիս կուսակից Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենք այսօր ներկայանում են որպես երրորդ քաղաքական ուժ:
«Երրորդ ուժ ասելով, մենք նկատի ունենք այն քաղաքական ուժերին, ովքեր ցանկանում են գալ իշխանության՝ ժողովրդին ծառայելու: Մեկ-երկու խոսքով ասենք. ով գա իշխանության, պետք է դառնա պետականամետ և լինի օրենքի ստրուկը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական այրերը գալով իշխանության՝ ծառայում են իրենց կուսակցությանն ու իրենց շահին, և ժողովրդի համար չկա մտածող:
«Բոլոր քաղաքական այրերին դուք լավ եք ճանաչում, ովքեր եկել են և ինչ են արել, հիմա մենք պետք է ծառայենք մեր ժողովրդին: Մենք գալով խորհրդարան՝ մի շարք օրենքներ ենք ընդունելու, որ նպաստենք երկրի բարելավմանը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն «Միավորված հայեր» կուսակցության անդամները չեն նշում` պատճառաբանելով, որ որոշակի տոկոսներ նշում են այն ուժերը, որոնք արդեն իսկ ցանկանում են հաղթել ժողովրդին: «Ժողովուրդը վաղ թե ուշ թոթափելու է իր վրա դրված օլիգարխների լուծը, և հաղթելու է։ Ժողովուրդը կցանկանա, մենք կգանք իշխանության և կաշխատենք, չի ցանկանա՝ չենք գա իշխանության»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ իրենց ֆինանսավորումը գոյացել է միայն կուսակցության 5000 անդամների վճարած անդամավճարների արդյունքում, և իրենց կուսակցություն ֆինասնավորող այլ աղբյուր չկա:
«Միավորված հայեր» կուսակցությունը չի ափսոսա, որ կորցրել է այն գումարները, որոնք ծախսվել են ընտրարշավի ժամանակ: Հիշեցնենք, որ միայն 8 միլոն դրամ յուրաքանչյուր կուսկացություն վճարում է ընտրագրավի համար:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին ի թիվս այլ կուսկացությունների մասնակցելու է «Միավորված հայեր» կուսկացությունը:
ՀՀ Ազգային ժողվի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվել է ապրլիլի 8-ից:









