Ս.Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ Մխչյան գյուղում (լուսանկարներ)

21:26 • 14.04.12

Այսօր Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է. նա էր Քրիստոսին մկրտել ու Փրկչի գալուստն ավետել: Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը հայ առաքելական եկեղեցու մեծագույն Սուրբն է: Օրվա խորհուրդն այսօր ամբողջացել է Մխչյան գյուղում, Սրբի անունը կրող եկեղեցու վերակառուցման ավարտին նվիրված եկեղեցական մի քանի արարողությամբ և եկեղեցու օծմամբ:

Այն բարեկարգվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի հովանավորությամբ, ինչի համար բարերարն արժանացել է եկեղեցու ամենաբարձր պարգևներից մեկին:

Եկեղեցու օծմանը հետևել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: