Պակիստանում զինված հանցագործները 8 շիա մուսուլման են սպանել
Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քեթա քաղաքում զինված հանցագործները հարձակվել են շիա մուսուլմանների վրա` սպանելով նրանցից ութին, գրում է The Guardian-ը:
Ոստիկանության աշխատակիցներից մեկի հաղորդմամբ`հանցագործները եղել են մոտոցիկլետով և կրակ են բացել այն մեքենայի ուղությամբ, որտեղ գտնվել են 6 մուսուլմաններ: Իսկ րոպեներ անց նույն տարածքում սպանել են ևս երկուսին:
Թեև շիա և սուննի մուսուլմանների մեծամասնությունը համերաշխ են ապրում, սակայն երկու կողմերի ծայրահեղականները բախումների մեջ են վերջին երեսուն տարիների ընթացքում:









