Ամերիկացին զուգարանի մխոցով փորձել է 3 բանկ կողոպտել

10:09 • 14.04.12

ԱՄՆ-ի Նյու Յորքի բնակիչ 49-ամյա Լոուրենս Դեպտոլան զուգարանի մխոցով ներխուժել է քաղաքի 3 բանկ և կողոպուտի փորձ կատարել, տեղեկացնում է «Էն Բի Սի»–ն։

Տեղական ժամանակով ժամը 13։30 Ոստիկանական բաժանմունքում ահազանգ է ստացվել` որ ոմն քաղաքացի անհասկանալի զենքով ներխուժել է բանկ ու սպառնալով բանկի աշխատակիցներին, կողոպուտի փորձ իրականացրել։

Քիչ անց նմանատիպ ևս 2 ահազանգ է հնչել։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Դեպոտլային։ Զուգարանի մխոցն առգրավված է։