Սիրիա իրանական զենք տեղափոխող գերմանական նավ է բռնագրավվել

16:22 • 14.04.12

Գերմանական Atlantic Cruiser նավը, որը բեռնված է եղել Սիրիայի համար նախատեսված իրանական զինամթերքով, բռնագրավվել է Միջերկրական ծովում, գրում է The Guardian-ը։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գերմանական Torsten Lueddeke նավային ընկերությունը տեղեկացվել է, որ Atlantic Cruiser–ն անօրինական բեռ է տեղափոխում։

Նավը պատկանում է White Whale Shipping ընկերությանը,որի տնօրինությունը պնդել է,թե նավը տեղափոխում է պոմպեր և այլ նմանատիպ սարքեր:

Այժմ գերմանական կողմը փորձում է այլ մանրամասներ պարզել այս միջադեպի վերաբերյալ: