ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

19:50 • 14.04.12

ՄԱԿ-ի անվտանգության Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

Արաբական երկրների լիգայի կողմից և արևմտյան երկրների աջակցությամբ նախապատրաստված նախագիծը լրամշակվել էր Ռուսաստանի պահանջով:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ լրամշակված նախագիծը Մոսկվան ընդունում է, և այժմ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստ է բանաձևի ընդունմանը կողմ քվեարկել:

Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է նախ և առաջ միջազգային դիտորդներ ուղարկել Սիրիա՝ հետևելու այնտեղի իրավիճակին: