Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են հրադադարի խախտման մասին

11:37 • 14.04.12

Սիրիացի ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կառավարական զորքերը Հոմսում կրկին ռազմական գործունեություն են ծավալել, տաղակացնում է «Բի Բի Սին»։ 

Հիշեցնենք, որ Քոֆի Անանի պլանի համաձայն՝ ապրիլի 12-ին կողերը հրադադարի համաձայնության էին եկել։ 

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս առթիվ քվեարկություն կկայանա, որի արդյունքում կորոշվի, թե արդյոք հրադադարը հսկելու նպատակով հետատազոտողների խումբ կուղարկվի Սիրիա, թե ոչ։