«Տիտանիկ». ֆոտոպատմություն
Այսօր, ապրիլի 14-ին, լրանում է ամենահայտնի նավաբեկության 100 տարին: Ուղիղ մեկ դար առաջ այս օրը` 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, «Տիտանիկը» խորտակվել էր բախվելով սառցեբեկորին և ժամեր անց հայտնվել Ատլանտյան օվկիանոսի հատակին: Զոհվել էր ավելի քան 1500 մարդ:
Որպես յուրատիպ հիշատակի ճամփորդության, լեգենդար «Տիտանիկի» երթուղով անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից դուրս էր եկել «Բալմորալ» անունով նավը: Նավի վրա 1309 ուղևոր է, ճիշտ այնքան, որքան եղել է «Տիտանիկի» վրա 100 տարի առաջ: Տոմսեր էին ձեռք բերել 20 երկրի ներկայացուցիչներ: Նրանց մեջ «Տիտանիկում» գտնվողների շուրջ 50 հարազատ կա:



![]()
![]()


















