Կուսակցությանը ձայն են տալիս իր առաջնորդի նկատմամբ ունեցած համակրանքով. հարցում

13:57 • 14.04.12

Համաձայն «Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոնի» անցկացված հարցումների` Հայաստանում մարդիկ կուսակցությունը ընտրում են կուսակցության լիդերի նկատմամբ ունեցած համակրանքով: Նման պատասխան են տվել հարցվածների մեծամասնությունը` 31 %-ը:

«Կուսակցությունն ասոցացվում է անձի և անհատների հետ, քիչ է հետաքրքրում կուսակցության գաղափարախոսությունը կամ ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոնի» համակարգող Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը դեռ ընտրություններից 6 ամիս առաջ է սկսել կատարել հարցումներ` պարզելու համար հասարակության մոտ քաղաքական դաշտի վերաբերյալ փոփոխվող պատկերացումները:

Թվով երրորդ հարցումը ի տարբերություն նախորդ 2 հարցումների, որոնք միայն Երևանում էին անցկացվել, անցկացվել է Երևանում և մարզերում: Այն պատվիրել է Peoplemeter ընկերությունը:

Հարցումն անցկացվել է մարտի 20-ից ապրիլի 7-ը: Հարցմանը մասնակցել է պատահական սկզբունքով ընտրված 1320 մարդ։

Եթե այս շաբաթ լինեին ընտրությունները հարցին հարցվածների 24%-ն ասել է, որ ձայնը կտար ՀՀԿ-ին, 22%-ը` ԲՀԿ-ին, 16%-ը` ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին` 14 % ՀԱԿ`-ին 11 %:

Կենտրոնի նախագահ Զորիկ Մարտիկյանի խոսքով՝ ավելացել է ընտրություններին կարևորություն տվող մարդկաց թիվը, ինչպես նաև արդար ընտրություններին հավատացողների թիվը: Այս անգամ ընտրություններ կարևոր են համարել ընտրությունները հարցվածների 61%-ը, իսկ արդար` 32 %-ը:

Վարդանյանը նշեց, որ սոցիալական ոլորտում կուսակցության կատարած աշխատանքը հարցվածները նույնպես գնահատել են ըստ անձերի.

«Սոցիալական ոլորտում էլ անձերով են առաջնորդվել: Օրինակ Սերգո Կարապետյանի գործոնը մեծ դեր է խաղացել ՕԵԿ-ի համար: Մեծ մասը ՕԵԿ ասելով նկատի ունի Սերգո Կարապետյանին»,- ասաց նա` ներկաայցնելով, որ 21 %-ը ՕԵԿ է ընտրել: Առաջին տեղում է ԲՀԿ-ն 22 %-ով, ՀՀԿ-ն` 20%, Ժառանգություն` 18 %, ՀՅԴ 13 %, իսկ հարցվածների 6 %-ը դժվարացել է պատասխանել:

«Այս տվյալները կարող են կտրուկ փոխվել, կախված նրանից, թե Քարոզարշավը ինչպիսին կլինի, նայած, թե ինչ ելույթներ կարող են լինել»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը հաջորդ հարցումը պատրաստվում է անել միայն մարզերում` պարզելու հմար, թե յուրաքանչյուր մարզում որ կուսակցութփյունը ինչ վարկանիշ ունի: Սակայն ինչպես պարզ դարձավ, արդեն անցկացվել են հացումներ Սյունիքի մարզում։

«Սյունքիում ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն ամենաբարձր վարկանիշն ունեն, իսկ ամենացածրը՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն»,- տեղեկացրեց Վարդանյանը:

Նա նաև նշեց, որ այս տվյալներն իրենց համար էլ էին զարմանալի, քանի որ Սյունքի մարզպետի անվան շուրջ սկանդալային պատմությունները, փաստորեն, պատճառ չեն դարձել, որպեսզի տեղի բնակչության մոտ ՀՀԿ-ի վարկանիշը ընկնի: