Ոչ կոռեկտ պահվածքի համար ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները ետ են կանչվել

12:13 • 14.04.12

Ամերիկացի գաղտնի ծառայության գործակելները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ղեկավարած պատվիրակության հետ մեկնել են Կոլումբիա, որտեղ նրանք ապահովում էին նախագահի անվտանգությունը, տեղեկացնում է «Բի Բի Սի»–ն։

Այդուհանդերձ, ոչ կոռեկտ պահվածքի համար նրանք ժամանակից շուտ ետ են վերադարձել։

Ինչպես նշել են կոլմուբիական լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները մարմնավաճառների ծառայություններից են օգտվել։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ ավելի քան 10 գործակալներ փոխարինվել են և նախագահին որևէ վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ վաղը Կոլումբիայում կանցկացվի Համաամերիկյան գագաթնաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 30 տերությունների առաջնորդներ։