Հնդկաստանում «վամպիրներ» են հայտնվել, բռնողներին $2000 պարգև են խոստանում
Հնդկաստանի Տամիլ Նադու նահանգի Դարամպուրի քաղաքի բնակիչները սարսափի մեջ են և մայրամուտից հետո տանից դուրս չեն գալիս`վերջերս հայտնված վամպիրների պատճառով, որոնք գիշերներն արյունաքամ են անում խոշոր եղջերավոր կենդանիներին, գրում է Daily Mail-ը:
Տեղկի բնակիչները, ցանկանալով պաշտպանվել վամպիրներից, սուրբ նշաններ են նկարել իրենց դռներին և հաղորդագրություններ գրել` խնդրելով խնայել իրենց կյանքը:
Հնդկաստանի իշխանություները 2000 դոլլար պարգևատրում են սահմանել նրանց համար, ում կհաջողվի բռնել վամպիրներին:
Սակայն տեղական կառավարման մարմիների համոզմամբ` այս գործողություններն իրականցվում են հանցավոր խմբավորումների կողմից, ովքեր գիշերը զբաղվում են ոգելից խմիչքների անօրինական տարածումով:









