Սիրիայի կառավարությունը դիտորդների անվտանգությունը չի կարող երաշխավորել և պետք է նրանց ընտրի
Սիրիան չի կարող երաշխավորել ՄԱԿ-ի ռազմական դիտորդների անվտանգությունը, եթե Սիրիայում նրանց յուրաքանչյուր քայլը չհամաձայնեցվի երկրի իշխանությունների հետ, vesti.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաբանը:
«Դիտորդների աշխատանքի տևողությունը և նրանց գործողությունների նպատակը պետք է համաձայնեցվի Սիրիայի կառավարության հետ: Հակառակ դեպքում, Սիրիան չի կարողանա նրանց անվտանգության համար պատասխանատվություն կրել», - հայտարարել է Շաբանը:
Բացի այդ, նախագահի խորհրդականը նշել է, որ Սիրիան, իրեն է վերապահում, կախված դիտորդի ազգությունից, թույլ տալ կամ մերժել դիտորդական առաքելության մասնակցությունը:









