Սուեզի նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից և աղետալի հրդեհից 4 մարդ զոհվել է և 22-ը վիրավորվել
Եգիպտոսի Սուեզ քաղաքի նավթամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունից 4 մարդ զոհվել և 22-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Եգիպտոսի բենզինի 30%-ի վերամշակումը ապահովող Nasr Petroleum ընկերության նավթավերամշակման գործարանի պահեստարաններից մեկի պայթյունը տեղի է ունեցել շաբաթ ժամը մոտ 20:00-ին, որից ուժեղ հրդեհ է առաջացրել, որը տարածվել է այլ պահեստարանների վրա:
Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն գործարանի որոշ աշխատակիցներ պնդում են, թե այդ հատվածում այրվող ավտոմեքենա են տեսել:
Ըստ գործակալության, Եգիպտոսի առողջապահության նախարարությունը դեռևս պաշտոնապես հավաստել է 1 զոհի և 12 տուժածի վերաբերյալ տեղեկությունը:









