Օբամային ուղեկցող բարձրաստիճան զինվորականները հայտնվել են սկանդալի կիզակետում

10:38 • 15.04.12

«Ամերիկաների գագաթնաժողովին» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղեկցած 5 զինվորական հայտնվել են սկանդալային պատմության մեջ: Այս մասին հայտնում է ամերիկյան զինվորական հրամանատարությունը, շեշտելով, որ զինվորականները առնչություն ունեն այն նույն սկանդալին, որի պատճառով ուրբաթ օրը ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության 11 աշխատակից շտապ վերադարձել էր հայրենիք:

Սկանդալի մանրամասներ պաշտոնական աղբյուրները չեն նշում, սակայն ամերիկյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը` հյուրանոց մարմնավաճառներ տանելու մասին է: Այդ նույն հյուրանոցում են բնակվել նաև վերոնշյալ զինվորականները: