ԱՄՆ հարկային ծառայությունը կարող է կալանքի տակ վերցնել Պամելա Անդերսոնի և Լայոնել Ռիչիի ունեցվածքը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարկային ծառայությունը հրապարակել է այն խոշոր պարտատերերի ցուցակները, ովքեր ամբողջությամբ չեն վճարում եկամտահարկը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Անվանացանկում է հայտնվել նաև հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը, ինչպես նաև հայտնի երգիչ Լայոնել Ռիչին:
Ծառայության տեղեկություններով, «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Պամելա Անդերսոնը պետք է անհապաղ պետությանը 524 հազար ԱՄՆ դոլար վճարի, իսկ Լայոնել Ռիչին պետական գանձարանին պարտք է մնացել 1.1 մլն ԱՄՆ դոլար: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Անդերսոնի և Ռիչիի դատապաշտպանները արդեն տեղեկացված են ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Եթե դրամական միջոցները պետական գանձարանում ճիշտ ժամանակին չհայտնվեն, չվճարողների ունեցածքի վրա կալանք կդրվի», - նշել են հարկային ծառայությունում:









