Հարբած ռուս ոստիկանը դանակահարել է իր պետին

13:35 • 15.04.12

Ռուսաստանի Դաշնության ոստիկանության Իրկուտսկի մարզային վարչության օպերլիազոր Լեոնիդ Կուզնեցովը հարձակում է գործել վարչության պետ Վալերի Պալեխայի վրա:

Vz.ru-ի հաղորդմամբ` ապրիլի 14-ին նա պետի տան մուտքի մոտ հարբած վիճակում հարձակվել է Պալեխայի վրա և դանակի հարվածներ հասցրել վերջինիս պարանոցին:

Նրան բռնել հասցրել են դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցները: Պետը հոսպիտալացվել է:

Օպերլիազորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «Հարձակում» հոդվածի հատկանիշներով: