Ռոմնիին առաջարկել են նկարահանվել կատակերգական շոուում. նա մտածում է

11:36 • 15.04.12

Ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live հեռուստաշոուի հիմնադիր Լոռն Մայքլսը խնդրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնիին նկարահանվել ծրագրի կատակերգական «սքեթչերում», գրում է The New York Times-ը:

Ռոմնին, ով աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի ամենահավանական մրցակիցն է համարվում արդեն, մտածում է հարցի շուրջ:

Saturday Night Live-ը յուրաքանչյուր շաբաթ հանդիսատեսին է ներկայացնում նոր հաղորդավարի, որի «դերում» հանդես են եկել Ջասթին Թիմբերլեյքը, Լինդսեյ Լոհանը, Դենիել Ռեդկլիֆը և այլք: Բացի այդ, շոուն երաժշտական 2 համար և քաղաքական արդի թեմայով «սքեթչ» է ներառում:

Նախորդ ընտրություններից առաջ, ծրագրին մասնակցել են Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը, Սառա Փեյլինն ու Ջոն ՄըքՔեյնը: