Ռուսաստանը և Չինաստանը ռազմածովային ուժերի խոշորածավալ համատեղ զորավարժություն են սկսում (լուսանկարներ)
Ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժություններին մասնակցող Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի հրաժեշտի հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել ՌԴ Պրիմորյե երկրամասի, Ստրելոկ նեղուցի, ԽՕՆ ռազմաբազայում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հանդիսությունների ավարտին, երեք հակասուզանավային մեծ նավերը` «Մարշալ Շապոշնիկովը», «Ադմիրալ Պանտելեևը» և «Ադմիրալ Վինոգրադովը», ինչպես նաև «Վարյագ» հրթիռային կրեյսերը, ծով են դուրս եկել: Եվս մեկ նավ` «Ադմիրալ Տրիբուցը» զորավարժությունների վայր կժամանի Ադենի նեղուցից, որտեղ մասնակցում է հակածովահենային առաքելությանը: Նավերը Չինաստանում կլինեն ապրիլի 22-ին:













