Քաբուլում, թալիբների և բանակի միջև մարտերը շարունակվում են քաղաքի 3 շրջաններում
Աֆղանստանում, իսլամիստական ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայինների և երկրի կառավարական ուժերի միջև մարտերը, մինչ այս պահը դեռ շարունակվում են մայրաքաղաք Քաբուլի երեք շրջաններում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Գուլյամ Սադիկ Սադեկիի հայտարարությանը:
Նրա խոսքերով, խռովարարների կողմից աֆղանական մայրաքաղաքում իրականացրած մի շարք ահաբեկչական գրոհների հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 17 ահաբեկիչ, վիրավորված է անվտանգության ուժերի և ոստիկանության 17 աշխատակից: Բախումների հետևանքով, նաև 14 խաղաղ բնակիչ է վիրավորվել:









