Ոստիկաններն այսօր մասնակցել են նաև Սուրբ Վարդան մատուռի օծման արարարողությանը (լուսանկարներ)

14:27 • 16.04.12

Այսօր Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերը, վետերանները, ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը և ոստիկանության զոհված ծառայողների հարազատները մասնակցեցին գեներալ-լեյտենանտ Լորիս Մելիքովի կիսանդրու բացման և Սուրբ Վարդան մատուռի օծման արարողությունը:

Նշենք, որ այսօր անցկացված բոլոր միջոցառումները ոստիկանների մասնագիտական տոնի շրջանակներում են և դրա շարունակությունն են:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության ներկայացուցիչները եղան նաև Ոստիկանության կրթահամալիրում, ծաղկեպսակներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի