Գերմանական նավը, որը ենթադրաբար Սիրիայի համար զենք է տեղափոխում, շարժվում է Թուրքիայի ուղղությամբ

23:29 • 16.04.12

Միջերկրական ծովում գտնվող գերմանական Atlantic Cruiser նավը, որը, ենթադրաբար, բեռնված է Սիրիայի համար նախատեսված իրանական զինամթերքով, ճանապարհ է վերցրել դեպի Թուրքիայի ափեր, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուին:

Նա տեղեկացրել է, որ Կիպրոսի իշխանությունները աչալուրջ հսկում են բեռնանավի տեղաշարժը, որի անձնակազմը կապի դուրս չի գալիս:

White Whale Shipping ընկերությանը պատկանող նավը, այն բանից հետո, երբ գերմանական Torsten Lueddeke նավային ընկերությունը տեղեկացրել էր, թե Սիրիայի Տարտուս նավահանգիստ ուղևորվող նավը, հայտարարագրված պոմպերի և այլ նմանատիպ խաղաղ նշանակության սարքերի փոխարեն զենք է տեղափոխում, նավը կանգնեցվել էր միջերկրական ծովի արևելյան հատվածում: Նախորդ շաբաթավերջից, նավը գտնվում է հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստի մոտակայքում, որը գտնվում է Կիպրոսի թուրքական համայնքի իշխանության ներքո:

Նավը վարձակալված է ուկրաինական White Whale Shipping ընկերության կողմից: