Նոր ձերբակալություն՝ Բերլուսկոնիի սեքսուալ սկանդալի գործի շրջանակներում

23:21 • 16.04.12

Երկուշաբթի Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլան, ում շատերը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի «սեքսուալ սկանդալի» գործով կարևորագույն վկա են համարում, հաղորդում է BBC գործակալությունը:

Այն բանից հետո, երբ իտալական դատախազությունը Լավիտոլայի կալանման արտոնագիր էր տրամադրել, նրան հաջողվել էր Արգենտինայում թաքնվել:

Լրագրողը կասկածվում է նրանում, որ «ֆինանսական միջնորդի» դեր է կատարել Բերլուսկոնիի և «հնագույն մասնագիտության» տեր կանանց տրամադրող ընկերության միջև: Լավիտոլան այդ մեղադրանքները հերքում է:

Լավիտոլայի ձերբակայությունը և նրա ցուցմունքները «Բերլուսկոնիի գործին» կարող են նոր լիցք հաղորդել: