Բրազիլացի կանիբալները մարդու մսից կարկանդակներ են թխել
Բրազիլական Պարնամբուկո քաղաքու, մարդու մսից պատրաստված կարկանդակներ վաճառելու մեղադրանքով երեք կանիբալ է ձերբակալվել, տեղեկացնում է Newsru.co.il կայքը:
Ժորժե Բալտարոն, Իզաբել Պերեսը և Բրունո Դա Սիլվան դայակի` աշխատանքի ընդունելու հայտարարություն են տվել, մի քանի կանանց բերել իրենց բնակարան ու սպանել: Զոհերի մսից նրանք «էմպանդաս» տեսակի կարկանդակ են պատրաստել:
Տեղի ոստիկաններին խուզարկման ժամանակ հաջողվել է գտնել Դա Սիլվայի օրագիրը, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է կարկանդակ պատրաստելու ողջ գործընթացը:
Բրազիլական կանիբալները պատկանում են կրոնական մի աղանդի, որը հայտարարում է, որ իրենց նպատակը` բնակչության նվազեցման շնորհիվ հասնել մոլորակի մաքրությանը:









