Սկսվում է Անդերս Բրեյվիկի դատավարությունը

10:32 • 16.04.12

Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով ռումբ էր պայթեցրել Նորվեգիայի կառավարական մի շենքում, իսկ երիտասարդական ճամբարներից մեկում սպանել տասնյակ դեռահասների, այսօր կկանգնի դատարանի առջև: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Նա սպանել է 77 մարդ՝ 8-ին Օսլոյում մեքենայում տեղադրած ռումբի պայթյունի հետևանքով, իսկ մյուսներին՝ հիմնականում դեռահասների՝ Ուտոյա կղզում գտնվող ճամբարում:

Նա խոստովանել է իր մեղքը, սակայն մերժել է քրեական պատասխանատվությունը:

Եթե դատարանը որոշի, որ Բրեյվիկը քրեորեն անմեղսունակ է, ապա նրան կուղարկեն հոգեբուժարան, հակառակ դեպքում նա պատիժը կկրի բանտում:

Նրան սպառնում է 21 տարվա ազատազրկում, սակայն ազատազրկումը կարող է երկարաձգվել մինչ ցմահ: