Կանադայում դինոզավրի պատկերով մետաղադրամներ են հատվել
Կանադայում նոր մետաղադրամներ են հատվել, որոնց վրա պատկերված է Պաչիրհինոզավր տեսակի դինոզավր, տեղեկացնում է «Նյուզլայթ»-ը:
Յուրահատուկ տեխնոլոգիաների շնորհիվ, նոր մետաղադրամները մթության մեջ ցույց կտան կենդանիների կմախքները, որոնք մշակվել են «Փրիլ» Թագավորական թանգարանի հնէաբանների կողմից:
Կանադայի թագավորական գանձարանի ներկայացուցչի խոսքերով` 30-60վրկ մթության մեջ պահելուց հետո մետաղադրամին հայտնվում է կենդանու կմախքը:
Նշվում է, որ յուրահատուկ մետաղադրամները շրջանառության մեջ չեն լինի, այլ` որպես հուշադրամներ կվաճառվեն 30 դոլարով:









