Նոր Զելանդիայում ստվարաթղթե եկեղեցի են կառուցում

13:15 • 16.04.12

Նոր Զելանդիայ` մեծությամբ երրորդ քաղաքում` Քրայսթչըրչում մեկնարկել են ստվարաթղթե Մայր տաճարի շինարարական աշխատանքները, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

2011թ. փետրվարի 22-ին աղետալի երկրաշարժի հետևանքով քաղաքում ավելի քան 150 մարդ էր զոհվել, ինչպես նաև փլուզվել է 19-րդ դարի 2-րդ կեսին կառուցված, պատմական նշանակություն ունեցող` Մայր տաճարը:

Նշվում է, որ ի հիշատակ պատմական կոթողի, երկրի կառավարությունը որոշել է դրա տեղում ստվարաթղթե տաճար կառուցել և ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը` նոր կառույցը պաշտպանված կլինի հրդեհներից ու ջրհեղեղներից:

25մ բարձրությամբ տաճարի շինարարական աշխատանքների համար նախատեսված է 154 ստվարաթղթե խողովակ: