ԵԱՀԿ դիտորդները ներկա էին Գայանե Առուստամյանի ասուլիսին, բայց որպես ունկնդիր

16:48 • 16.04.12

Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներ Ֆալչ Աշիլդը և Բեն Մամի Սկենդերը այսօր եկել էին թիվ 1 ընտրատարածքի թեկնածու Գայանե Առուստամյանի մամուլի ասուլիսին: Նրանք չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ իրենք այսօր եկել են լսելու, թե ինչպիսի հարցեր են պատգամավորի թեկնածուներին տալիս լրագրողները:

Նրանցից Ֆալչ Աշիլդը նշեց, որ իրենք միայն արձանագրում են իրենց տեսածն ու լսածը և արձանագրեց ներկա բոլոր լրատավամիջոցների անունները: Բեն Մամի Սկենդերը լրագրողներից հետաքրքրվեց, թե որտեղից են իմացել Հարավ-Արևմտյան թաղամասում Նիկոլ Փաշինյանի և մի խումբ կանանց վիճաբանության, այնուհետև նաև քաշքշուկի մասին:

Նրանք մնացին մամուլի ասուլիսին մինչև վերջ, այնուհետ հեռացան: