Սալվադորում 3 տարում առաջին անգամ 1 օրվա մեջ սպանության դեպք չի գրանցվել

10:09 • 16.04.12

Ինչպես հայտարարել են Էլ Սալվադորի պաշտոնյաները` շաբաթ օրը երկրում որևէ սպանության դեպք չի գրանցվել, տեղեկացնում է «Գուարդիանը»:

«Տարիների ընթացքում, երբ մարդասպանությունների թիվն օրական հասնում էր մինչև 18-ի, մենք տեսնում ենք, որ շաբաթ օրը երկրում որևէ սպանության դեպք չի գրանցվել»,- ասել է Էլ Սալվադորի նախագահ Մաուրիսիո Ֆունեսը:

Նշվում է, որ վերջին «անմարդասպան» օրը գրանցվել էր 2009թ.: Այս կենտրոնամերիկյան երկրում, մարդասպանության օրական միջինը 12 դեպք է գրանցվում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` օրական 100 հազ մարդուց 66-ը սպանվում է: Սպանությունների հիմնական պատճառ նշվում են` թմրանյութերի առք ու վաճառքից առաջացած հակամարտությունները:

2009թ. դրությամբ Էլ Սալվադորում բնակվում է 6.134.000 մարդ: