Երկրաշարժ Հունաստանում. զոհեր և տուժածների մասին լուրեր դեռ չկան
16:47 • 16.04.12
Հունաստանի հարավ-արևմտյան ափի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտարարել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամատայից 36 մղոն հարավ-արևմուտք և ընկած է եղել 24 մղոն խորության վրա:
Վնասների մասին դեռևս տեղեկություն չկա:
Placeholder









