Հնդկաստանում գործարան է փլուզվել, փլատակաների տակ հարյուրավոր մարդիկ կան
Երեկ ուշ երեկոյան Հնդկաստանի Փանջաբ նահանգի գործարաններից մեկի փլուզման հետևանքով ավելի քան 300 մարդ մնացել է փլատակների տակ, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Նախնական տվյալներով` հայտնաբերվել է մեկ դիակ: Ոստիկանության հաղորդմամբ` փլուզման պատճառը գործարանի արտադրամասերից մեկում կաթսայի պայթյունն է:
Ողջ գիշեր շարունակվել են փրկարարական ու որոնողական աշխատանքները: Այս պահի դրությամբ` 40 մարդու հաջողվել է դուրս բերել փլատակների տակից:









