Որակազրկված հյուսիսկորեացի ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

18:33 • 16.04.12

Պայմանավորված ֆուտբոլային խաղին մասնակցության համար ցմահ որակազրկված հարավկորեացի ֆուտբոլիստ Լի Հյուն Հվանն ինքնասպան է եղել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Fox Sports-ին:

24-ամյա մարզիկն իրեն ցած է նետել իր տան տանիքից, սակայն մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:

Պայմանավորված խաղերի աղմկահարույց սկանդալից հետո, սա արդեն ինքնասպանության երրորդ դեպքն է: Նախորդ տարվա մայիսին ինքնասպան էր եղել 29-ամյա Չժոն Չոն Կվանը, իսկ հոկտեմբերին` ակումբներից մեկի մարզիկ Լի Սու Չհոլը:

Նախորդ տարի Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել էր բարձրագույն դիվիզիոնի 10 մարզիկի` խաղը դիտավորյալ պարտվելու դիմաց գումար վերցնելու համար: