Լոնդոնի Գեթուիք օդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել են

16:58 • 16.04.12

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի, մեծությամբ երկրորդ` Գեթուիք միջազգային օդանավակայանում ամերիկյան «Վիրջին» ավիաուղիներին պատկանող A380 ինքնաթիռի խցիկում ծուխ է հայտնաբերվել, ինչի հետևանքով օդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել են, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:

Օրլանդո մեկնող ինքնաթիռը պատրաստվելիս է եղել թռիչքի, երբ հրամանատարը հայտարարել է տարօրինակ ծխի մասին:

«Գեթուիքի» աշխատակիցները հաղորդել են, որ հնարավոր սեղմ ժամկետներում օդանավակայանը կաշխատի սովորական ռեժիմով:

Այս պահի դրությամբ միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: