Ոստիկանները մասնակցել են Սուրբ Վարդան մատուռի օծման արարողությանը
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները, գլխավոր վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերը, վետերանները, Ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը և Ոստիկանության զոհված ծառայողների հարազատները մասնակցեցին գեներալ-լեյտենանտ Լորիս Մելիքովի կիսանդրու բացման և Սուրբ Վարդան մատուռի օծման արարողություններին:
Նշենք, որ այսօր տեղի ունեցած բոլոր միջոցառումները ոստիկանների մասնագիտական տոնի շրջանակներում են և դրա շարունակությունը:
Այսօր Ոստիկանության ներկայացուցիչները եղան նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ծաղկեպսակներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս Ոստիկանության զոհված ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:









