«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում
Շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դավածքները» ֆիլմն ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լիբանանում եւ Թուրքիայում ցուցադրվելուց հետո, առաջին անգամ կցուցադրվի նաև Հայաստանում։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ ֆիլմը Ապրիլի 23-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 25-ին Վանաձորում, ապրիլի 26-ին` Գյումրիում, իսկ 28-ին` Ստեփանակերտում:
Հայաստանյան ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի հեղինակը:










